Բ. Ն. Շնաուբերտի եկամտաբեր տուն
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Բասմաննի շրջան |
Փողոց | Խոխլովսկի նրբանցք (3) |
Հիմնադրված է | 1820 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Բ. Ն. Շնաուբերտի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Б. Н. Шнауберта), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարե պալատները կառուցվել են 1757 թվականին իշխան Վլադիմիրի տաճարից ոչ հեռու, շենքը եկեղեցուց բաժանվել է այն ժամանակ գոյություն ունեցող, այժմ չպահպանված նրբանցքով։ 18-րդ դարի վերջում պալատները վերակառուցվել են Վենեդիկտովների ընտանիքի կողմից և դարձել քաղաքային վարչության մաս։
1820-ական թվականներին կամարակապ պալատների սեփականատերը բժիշկ Կառլ Շնաուբերտն էր, որի օրոք պալատը վերականգնվեց 1812 թվականի Մոսկվայի հրդեհի հետևանքներից և հիմնական շենքի մոտ մի քանի գրասենյակային շենքեր կառուցվեցին։
19-րդ դարի կեսերից՝ 1880-ական թվականներին, առանձնատունը բաժանվեց. առաջին մասը վաճառվեց Բ. Շ. Մոնոսզոնին, երկրորդը մնաց Շնաուբեր եղբայրների` Վլադիմիրի և Բորիսի մոտ։ Վերջինս բավականին հարուստ ինժեներ-ճարտարապետ էր, մոսկովյան մոդեռնի վարպետներից մեկը, ով բարեգործական նվիրատվություններ էր կատարում։ Հետագայում նա դարձավ գույքի սեփականատերը։
1903 թվականին Բորիս Նիկոլաևիչ Շնաուբերտը կառուցել է չորսհարկանի եկամտաբեր տուն, որի ճակատները շատ լակոնիկ ձևով են զարդարված։ Շենքի հիմք են հանդիսանում 18-րդ դարի պալատները։ Նրա շրջանակում ընդգրկեցին նաև 1820-ական թվականների ծառայողական կողաշենքը։ Շենքը զարդարում է մետաղական ճաղավանդակով պատշգամբը և բազմանկյունանի կարկառամասը։ Մուտքի դեկորի աչքի ընկնող տարր է մոդեռն ոճով ջրաշուշանի տեսքով պատրաստված կերամիկական պաննոն։
1910 թվականին եկամտաբեր տունը վերակառուցվել է։
Բորիս Շնաուբերտը մինչև Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ իր մահը եղել է գույքի սեփականատերը, որից հետո շենքը անցել էր իր անչափահաս երեխաներին, որոնք, սակայն, մնացել էին միայն առաջին հարկի երկու սենյակները։ Մնացած տարածքը զբաղեցրել են նոր կենվորները։
Ներկայումս շենքում կան բնակելի տներ։ Բ. Ն. Շնաուբերտի եկամտաբեր տունը հանդիսանում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Приказ Департамента культурного наследия города Москвы № 467 от 22.06.2018
- ↑ «Доходный дом Б. Н. Шнауберта — Знаменитые и исторические здания и дома Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Хохловский переулок 3 — Доходное владение Шнауберта — Достопримечательности Москвы». Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին. Վերցված է 2018-04-12-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 22 (օգնություն)